
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին դատարանից ազատ են արձակել։ Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին նախագահը հայտարարել էր անժամկետ հացադուլ սկսելու մասին: Այս մասին հաղորդել էր փաստաբան Ռուսլան Չեռնոլուցկին: «Նա (Սաակաշվիլին) հայտարարում է անժամկետ հացադուլ սկսելու մասին, ինչպես նաև ասում է, որ հարկադրաբար ուտելուց ևս հրրաժարվում է»,- հայտարարել էր Ռուսլան Չեռնոլուցկին Ուկրաինայի Անվտանգության ծառայության շենքի մեկուսարանի պատերի մոտ:
Եթե Սաակաշվիլիի հանդեպ ընդունվի կալանավորումը 60 օրով դադարեցնելու միջոցառում, նա կշարունակի հացադուլը՝ հավելել էր փաստաբանը: