«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ապարանի քաղաքապետարանի շենքն այս օրերին աղետի գոտի է հիշեցնում։ Նոյեմբերի 5-ին քաղաքապետի պաշտոնն ստանձնած «Գնթունիքի» սեփականատեր Կարեն Եղիազարյանը հիմնահատակ քանդել է անմխիթար վիճակում գտնվող քաղաքապետարանի շենքն ու կապիտալ վերանորոգում է անում՝ սանհանգույցներից սկսած, վերջացրած աշխատասենյակներով։
Քաղաքապետը, պարզվեց, այնքան բազմազբաղ է, որ մեր հարցերին պատասխանելու ժամանակ չունի, ասաց, որ այդ թեմայով կխոսի ավելի ուշ։ Միայն տեղեկացրեց․ «Ինչ անում եմ, իմ անձնական միջոցների հաշվին եմ անում»։ Հիշեցնենք, որ տարիներ շարունակ Ապարանում քաղաքապետ էր աշխատում այդ տարածքից սերող Աղվան Հովսեփյանի հովանավորյալ Գոռ Աբրահամյանը, սակայն նոյեմբերի 5-ի ընտրություններից առաջ Գառնիկիչը որոշեց փոխել հովանավորյալին, քանի որ դժգոհություններ ուներ Աբրահամյանի աշխատանքից»:
Առավել մանրամասն ` «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: