«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ով խոստովանել էր, որ ինքն էլ է հեռախոսի հետ կապված խնդիր ունեցել, ինչի արդյունքում մոտ 1 մլն դրամի հասնող հեռախոսավարձ է եկել ԱԺ հաշվին, իր անձնական միջոցներից վճարել է այդ գումարը:
Բայց Բաղդասարյանը ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին հորդորել է, որ նույնը անի նաև ԱԺ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ով բյուջեին մոտ 3,5 մլն դրամի վնաս է հասցրել, որպեսզի իրենք կարողանան ասել, որ այդ գումարները բյուջեից չեն վճարվել, պատգամավորները փոխհատուցել են հասցված վնասը: Բաբլոյանն էլ ասել է, որ այդ հարցով արդեն դիմել է Նաղդալյանին, ով պատասխանել է, որ ինքը սնանկ է, չի կարողանում նույնիսկ իր վարկերը սպասարկել:
Պարզվում է՝ երկիրն այնպիսի ծանր վիճակում է, որ վարկեր ունեն նաև ՀՀԿ-ականները, դեռ մի բան էլ չեն կարողանում դրանք սպասարկել»:
Առավել մանրամասն ` «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: