
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ՀՀ իշխանություններն ամեն ինչ անում են, որ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում Արթուր Բաղդասարյանի ընտրությունը լինի հնարավորինս աննկատ ու անցնցում: Հատուկ Բաղդասարյանի համար ԱԺ-ն առաջիկայում փոփոխություն կիրականացնի Սահմանադրական դատարանի մասին օրենքում, որպեսզի նրա ընտրությունը հետաձգվի և տեղի ունենա ապրիլի 9-ից հետո:
Ըստ իշխանությանը մոտ կանգնած աղբյուրների՝ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածուն այս պաշտոնում Արթուր Բաղդասարյանն է, նա նախ պետք է նշանակվի ՍԴ անդամ, իսկ հետո նաև ԱԺ նախագահը նրան առաջադրի ՍԴ նախագահի թեկնածու, իսկ խորհրդարանը փակ գաղտնի քվեարկությամբ կազմակերպի ընտրությունը, ինչն այնքան էլ հեշտ չէ»:
Առավել մանրամասն ` «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: