Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 00։15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքում՝ նախկին կոշիկի գործարանի հարևանությամբ գտնվող տնակում հրդեհ է բռնկվել։
shamshyan.com-ի փոխանցմամբ` պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Շիրակացի փողոցի թիվ 97 տան հարևանությամբ գտնվող փայտե ինքնաշեն տնակում, որն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։
Հրշեջ-փրկարարները հրդեհը մարելուց հետո այնտեղ հայտնաբերել են 65-ամյա Գեորգի Ստեփանիձեի դին։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: