«Գազպրոմ Արմենիային» անհատույց օգտագործման գույք կհանձնվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության աշխատակազմին ամրացված ընդհանուր 1 մլրդ 279 մլն 169 հազար 136 դրամ հաշվեկշռային արժեքով գույքը անորոշ ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով կհանձնվի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին:

Հիշեցնենք, որ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության եւ ՀՀ կառավարության միջև 2011 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրվել է Իրանի կողմից Հայաստանի զարգացման օժանդակություն տրամադրելու մասին Փոխըմբռնման Հուշագիր: Իրանի կառավարությունը համաձայնել է Հուշագրի շրջանակներում տրամադրել 2 մլն ԱՄՆ դոլար, որպես դրամաշնորհ Հայաստանում` Իրանի հետ սահմանամերձ բնակավայրերի (Մեղրի և Ագարակ համայնքների) գազի բաշխման ցանցի կառուցման ծրագրի իրականացման համար: Հուշագրի համաձայն` հայկական կողմն իր վրա է վերցրել Հուշագրի շրջանակներում տրամադրվող միջոցների հաշվին ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման և ապրանքների ներմուծման գործարքներից գանձվող հարկերի, մաքսատուրքերի և այլ պարտադիր վճարների հետ կապված ծախսերը:

2011 թվականի դեկտեմբերի 26-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության (պատվիրատու) և իրանական «Սաներջիե ընկերության (գլխավոր կապալառու) միջև կնքվել է ծրագրի իրականացման պայմանագիր (Պայմանագիր):
2013թ. օգոստոսի 26-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկի և «ՀայՌուսգազարդե ՓԲԸ-ի միջև կնքվել է Հանձնարարության պայմանագիր, համաձայն որի Պայմանագրով սահմանված պատվիրատուի պարտավորությունների կատարումը` բացառությամբ վճարումների իրականացումը և դրա հետ կապված այլ պարտավորությունների կատարումը, դրվել է «Գազպրոմ Արմենիաե ՓԲԸ-ի վրա:

Ծրագրի շրջանակներում Մեղրի և Ագարակ քաղաքներում նախատեսված գազաֆիկացման աշխատանքներն ավարտվել են ամբողջությամբ, որի ընդհանուր հաշվեկշռային արժեքը կազմել է 1 279 169 136 (մեկ միլիարդ երկու հարյուր յոթանասունինը միլիոն հարյուր վաթսունինը հազար հարյուր երեսունվեց) ՀՀ դրամ:
Հաշվի առնելով նշված տարածքների գազամատակարարման կարևորությունը, անհրաժեշտ ենք համարում նշված գույքն՝ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Գազպրոմ Արմենիաե ՓԲԸ-ին:




Լրահոս