Հեղինակավոր «Forbes» ամսագիրը կազմել է աստղային դերասան զույգերի ցուցակը, ովքեր մեծ եկամուտներ են ապահովել ֆիլմերում համատեղ նկարահանվելու արդյունքում:
Ամենաշատ եկամուտ ապահոված աստղային զույգերի ցուցակը գլխավորել են Ռոբերտ Պատինսոնն ու Քրիստեն Ստյուարտը, ովքեր նկարահանվել են «Մթնշաղ» ֆիլմում: «Forbes»-ի փորձագետները նշում են, որ դերասանական հաջող խաղի շնորհիվ աստղային զույգն այս ֆիլմի համար 1,17 մլն դոլար եկամուտ է ապահովել:
Երկրորդ տեղը զբաղեցրել են Չեննիգ Տատումուն և Ռեյչել Մակադամսը, ովքեր «Երդումը» ֆիլմի գլխավոր դերակատարներն են: Կինոժապավենը ֆիլմի հեղինակներին 200 մլն դոլարի եկամուտ է ապահովել:
Ջենիֆեր Էնիսթոնն ու Ադամ Սենդլերը ցուցակում զբաղեցնում են 3-րդ հորիզոնականը: Նրանց մասնակցությամբ «Ձևացի´ր իմ կինը» ֆիլմը ևս 200 մլն դոլար եկամուտ է ապահովել դերասաններին: