Ռուսաստանից Հայաստան է առաքվել ՀԱԷԿ-ի առաջին նոր տուրբոգեներատորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ռուսատոմ սերվիս» ընկերությունը դեկտեմբերի 10-ին ավարտել է Հայկական ատոմային էլեկտրակայանի համար նախատեսվածերկու նոր տուրբոգեներատորներից մեկի առաքումը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռուսատոմ» միջուկային էներգիայի պետական կորպորացիայի պաշտոնական կայքը, սարքավորման փոխադրումը Սանկտ Պետերբուրգում գտնվող գործարանից իրականացվել է երկու փուլով. ծովային ճանապարհով՝ մինչև Վրաստանի Փոթի նավահանգիստ և այնտեղից՝ ՀԱԷԿ:

Նոր սարքավորումը կտեղադրվի հնի տեղում, որը պատրաստվել է 1970-ականների վերջին: Տուրբոգեներատորի հետ կնորացվեն օժանդակ համակարգերը. սա նախագծի վրա իրականացվող աշխատանքի առանձնահատկություններից
մեկն է:

Նշվում է, որ տուրբոգեներատորն արտադրել է «Սիլովիե մաշինի» («Силовые машины») ընկերությունը. այն էներգետիկայի բնագավառում ռուսական մեքենաշինական ընկերություն է, որը տեղադրված սարքավորումների ծավալով ներառված է աշխարհի առաջատարների տասնյակում: Երկրորդ տուրբոգեներատորը նախատեսվում է կայան հասցնել 2018 թվականի դեկտեմբերին:




Լրահոս