
Դեկտեմբերի 12-ին, Առաջին նախագահի առանձնատանը տեղի է ունեցել Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Եվրոպական Միության դեսպան Պյոտր Սվիտալսկու հանդիպումը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հարցերի լայն շրջանակ, այդ թվում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման, Եւրոպական Միություն-Հայաստան համագործակցության, մասնավորապես՝ վերջերս ստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի, Հայաստանում կոռուպցիայի հաղթահարման եւ ժողովրդավարացման, տարածաշրջանային քաղաքականության հետ կապված հարցեր:
Երկուստեք ընդգծվել է ԼՂ հակամարտության կարգավորման կենսական նշանակությունը՝ Հայաստանի եւ ամբողջ տարածաշրջանի անվտանգության եւ զարգացման համար:
Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը: