Դատական հայց ընդդեմ եկեղեցու. լուրջ սկանդալ է հասունացել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանյաց Առաքելական եկեղեցու շուրջ լուրջ սկանդալ է հասունացել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դեկտեմբերի 1-ին Հայաստանյաց Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի ներկայացուցիչ Արմեն Սուբնշանյանը դիմել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով վճարել իր ամենամյա արձակուրդները չօգտագործելու համար նախատեսված գումարը:

Այս գործը մակագրվել է դատավոր Արթուր Թամրազյանին: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վերջինիս պաշտպան Ֆրունզիկ Դանիելյանն ասաց, որ իր պաշտպանյալը 2015 թվականից մինչեւ 2016թ հուլիսը աշխատել է Եկեղեցու Գեղարքունյաց թեմի ներկայացուցիչ եւ ընդամենը օգտվել է մեկ արձակուրդից, իսկ մնացած բոլոր տարիներին չի օգտվել արձակուրդից: 2016 թվականին գնացել է Ռուսաստան, հետ է վերադարձել եւ հիմա պահանջում է իր չօգտագործված արձակուրդի համար նախատեսված գումարը, որը կազմում է մոտ 300 հազար դրամ: Հետաքրքիր է, որ այս հարցը հնարավոր չի եղել կարգավորել բանակցությունների միջոցով, եւ եկեղեցու դեմ դատական հայց ներկայացնելու կարիք է առաջացել»:

Առավել մանրամասն ` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս