
Հայաստանի սահմանի մարտական հերթապահության ժամանակ ականապայթյունային վնասվածք ստացած շարքային Արթուր Գարիկի Դանիելյանի վիճակը միջին ծանրության է, դրական միտումներով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Հայաստանի Հանրապետության սահմանի հյուսիս արևելյան հատվածում դեկտեմբերի 11-ին մարտական հերթապահության ժամանակ ականապայթյունային վնասվածք է ստացել շարքային Արթուր Գարիկի Դանիելյանը (ծնվ. 1998թ.):