
Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները թմրանյութ են հայտնաբերել Ադրբեջանի մի քաղաքացու մոտ և ձերբակալել նրան: Այս մասին
հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն: Մառնեուլում ձերբակալված ադրբեջանցու մոտ
հայտնաբերվել է 11,607 գրամ թմրամիջոցներ, այդ թվում և 6,07 գրամ հերոին:
Ձերբակալման պահին տղամարդը գտնվել է թմրամիջոցի ազդեցության տակ: Նրան սպառնում է 8-20 տարվա կամ ցմահ ազատազրկում: