Մենք վստահ ենք, որ ամեն ինչ գիտենք աշխարհի մասին և չկա այնպիսի բան, որից կարող ենք զարմանալ: AdMe.ru-ն հավաքել է հետաքրքիր փաստեր, որոնց շնորհիվ կիմանաք՝ կան փաստեր, որոնց մասին տեղյակ չեք:
- Որպեսզի ադամանդը տարբերեք կեղծից, կարող եք շնչել վրան. կեղծի վրա գոլորշի կառաջանա, իսկ իսկականը կմնա այդպես փայլուն,
- Խավարասերն առանց գլխի կարող է ապրել մի քանի շաբաթ և վերջնական արդյունքում մահանալ սովից,
- Գալիլեո Գալիլեյի միջնամատը պահվում է Ֆլորենցիայի գիտության թանգարանում,
- iphone-ը, Հարի Փոթերի մասին պատմող գրքերը և կուբիկ ռուբիկը մարդկության պատմության մեջ ամենաշատ վաճառված իրերն են,
- «Մոնա Լիզա»-ն մի քանի տարի կախված է եղել Նապոլեոն Բոնապարտի ննջասենյակում:
- Ռիո Գրանդե նահանգում ապրում է Բրազիլիայի բնակչության հինգ տոկոսը, սակայն հենց այնտեղից են մոդելների 70 տոկոսը,
- Բանաններն այսպիսի տեսք ունեն, քանի որ աճման ժամանակ դեպի լույսն են ձգտում:
- Ձայնային կապի ժամանակ Mayday-ն օգտագործվում է SOS-ի փոխարեն,
- Հիտմոնլի և Հիտմոնչան պակեմոններն անվանվել են Բրյուս Լիի և Ջեկի Ջանի պատվին,
- Իսպաներենով esposas բառը նշանակում է և՛ ձեռնաշղթաներ, և՛ կին:
- Նեպալի բարձր սարերում կան հսկայական մեղուներ, որոնց մարմնի երկարությունը կազմում է 3 սմ: Նրանք հատուկ մեղու են արտադրում, որոնք ունակ են մարդկանց մոտ հալյուցինացիաներ առաջացնել:
- Երբ դուք նիհարում կամ գիրանում եք, ճարպային հանգույցները չեն կորում, պարզապես փոխում են իրենց չափսը:
- Մարդու ներսում առկա միկրոբների 99 տոկոսը հայտնի չէ գիտությանը,
- Ալբերտ Էյնշտեյնի կյանքի վերջին խոսքերը հայտնի չեն, քանի որ դա նրանք արտաբերել է գերմաներենով, որին չէր տիրապետում նրա կողքը գտնվող բուժքույրը,
- Թղթով արված վնասվածքն ամենացավոտն է, քանի որ պրակտիկորեն արյուն չի առաջանում:
- տաք լոգանք ընդունելով կարող եք այրել այնքան կալորիա, որքան կես ժամ զբոսանքի ժամանակ,
- 1 կալորիա այրելու համար, ձեզ անհրաժեշտ է 10 մլն անգամ կտացնել մկնիկի վրա,
- Վան, Լի և Չժան ազգանունները կրում են ամբողջ Չինաստանի բնակչության 21 տոկոսը,
- Չարլզ Դարվինն առաջին մարդն էր, ով հնարամիտ գտնվեց և ոտքերի հենակների վրա ակեր ամրացրեց, որպեսզի ավելի արագ տեղաշարժվի աշխատասենյակում: