ՖՈՏՈ. Ինչպես ներքնազգեստ ընտրել. սխալներ, որոնք թույլ են տալիս աղջիկները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կանայք կարմիր ներքնազգեստով միշտ աստվածային տեսք ունեն և խելքահան են անում տղամարդկանց: Սակայն մենք չգիտես ինչու ավելի ուշադրություն ենք դարձնում վերնազգեստներին, իսկ ներքնազգեստի ընտրությունը թողնում ենք երկրորդ պլան: Սա մեծ սխալ է, չէ որ դա կարող է փչացնել ամբողջ տեսքը:

Ինչպես ընտրել ներքնազգեստ

Պետք է մոռանալ կիպ գրկող ներքնազգեստի մասին: Շատ կարևոր է չափսը: Պետք է ընտրել հետքեր չթողնող ներքնազգետ:

Մի ընտրեք այնպիսի կրծքալ, որը Ձեր կուրծքը շատ է բարձրացնում: Դա շատ հաճախ վանող է:

Մեծ սխալ է սպիտակ կիսաշրջազգեստի կամ տաբատի տակից սպիտակ ներքնազգեստ հագնելը: Պետք է մարմնագույն և հարթն ընտրել:

Պետք չէ թափանցիկ շապիկների տակից այնպիսի կրծքալ հագնել, որը շատ է տարբերվում:

Բոլոր սխալների թագուհին բաց մեջքն է, որի տակից երևում է կրծքալը: Եթե փոքր կուրծք ունեք, ապա կարող եք կրծքալ առհասարակ չհագնել: Եթե դուք մեծ կրծքեր ունեք, ապա  ընտրեք առանց կապիչների կրծքալ:

Եվ ամենակարևորը, պետք է ներքնազգեստների գոնե երկու հավաքածու ունենաք կամ պետք է համապատասխանեն իրար:




Լրահոս