Վարդան Հարությունյան-գործարարներ հանդիպումը տեղի կունենա շաբաթ օրը` Ծաղկաձորում. ինչ հարցեր են քննարկվելու. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով` ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյան-գործարարներ հանդիպումը տեղի կունենա շաբաթ օրը` Ծաղկաձորում: Հիշեցնենք, որ նախագահն ու վարչապետը, որպես կանոն, հանդիպում են Աղվերանում։ Բայց ֆորմատը վարչապետական հանդիպմանը նման է լինելու՝ ոչ թե խաշի, այլ թեյի շուրջ, ուր, ըստ մեր զրուցակից գործարարի, գլխավոր հարցադրումները կվերաբերեն հարկման շեմին, շահութահարկին, ինչպես նաեւ` կիրառվող վարչարարության մեթոդներին։

«ՊԵԿ-ն ամեն վայրկյան կարող է մտնել եւ ստուգումներ անցկացնել, առաջարկելու ենք կանոնակարգել ստուգումները մեկ պատուհան սկզբունքով. այն է` մենք համացանցով ներկայացնենք հաշվետվությունները, եթե իրենք կտեսնեն անհամապատասխանություններ, այդ ժամանակ թող գան` ստուգեն»,- բացատրեց մեր զրուցակիցը»:

Առավել մանրամասն ` «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս