«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, հնարավոր է, դադարեցնի բոյկոտը և մասնակցի ավագանու նիստերին: Խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ այս օրերին իրենք քննարկում են բոլոր հնարավոր սցենարները. «Կառավարության պատասխանին շատ քիչ ժամանակ է մնացել։ Իհարկե, նիստերին մասնակցելը ևս սցենարներից մեկն է։
Մենք չենք պատրաստվում ավագանու նիստերը 4 տարի բոյկոտել։ Բայց պետք է հասկանանք՝ սպառե՞լ ենք բոլոր հնարավորությունները, թե՞ ոչ, և ի՞նչ դիրքորոշում է արտահայտում կառավարությունը մեր գրությունների վերաբերյալ։ Դրանից հետո արդեն հստակ կլինեն մեր հետագա անելիքները»»:
Առավել մանրամասն ` «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: