ՊՆ զինծառայողին 5 տարի ազատազրկում է սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 10-ին` ժամը 13-ի սահմաններում, Իջեւան քաղաքի Անկախության փողոցում՝ Ազատամարտիկների հրապարակի մոտ, 21-ամյա Արսեն Կիրակոսյանը վրաերթի է ենթարկել 51-ամյա Սվետլանա Բեգլարյանին: Վերջինիս տեղափոխել են Իջեւանի բժշկական կենտրոն, որտեղ մեկ ժամ անց մահացել է: Սվետլանա Բեգլարյանը Իջեւանի երաժշտական դպրոցի նախկին տնօրենն էր: Արսեն Կիրակոսյանը Իջեւանի բժշկական կենտրոնում հետազոտության է ենթարկվել՝ պարզելու համար, թե արդյոք նա վրաերթի պահին ալկոհոլի ազդեցության տակ է եղել, եւ ստացվել է բացասական պատասխան:

Երիտասարդը Գեղարքունիքի մարզի բնակիչ է, ՊՆ զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող: Դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Այս մեղադրանքը որպես պատիժ նախատեսում է մինչեւ 5 տարի ազատազրկում:




Լրահոս