
Մոսկվայում մեկնարկել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ավանդական տարեվերջյան մեծ մամուլի ասուլիսը: ՌԴ նախագահը մի քանի ժամվա ընթացքում պատասխանելու է լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին:
Ընդհանուր առմամբ, ասուլիսին մասնակցելու համար հավատարմագրվել է 1.640 լրագրող՝ Ռուսաստանից ու արտասահմանից: