
Բրիտանական The Daily Mail պարբերականը հրապարակել է ուշագրավ ֆոտոշարք, որն արվել է «անծայրածիր» Ռուսաստանի ամենատարբեր անկյուններում ու ցույց է տալիս արտառոց իրավիճակներ, որոնց կարող ենք ականատես լինել, ըստ պարբերականի, միայն այդ երկրում:
Ստորև ներկայացված լուսանկարների մեջ պարբերականն առանձնացնում է մարդու հագուստով ավտոբուսում տիրոջ գրկում նստած շան, տաքսու պատուհանից դուրս եկած ահռելի արջի, մարդաշատ լողափի մոտ ջրի երես դուրս եկած սուզանավի մասնակցությամբ կադրերը: