Եվ ի՞նչ, մեր երկրում եղավ թռիչքաձև գնա՞ճ, իհարկե չեղավ. Սերժ Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արմենիա» հ/ը-ին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանն ասել է. «Մենք 2015 թվականից սկսեցինք արդեն լիարժեք անդամակցել այդ կառույցին, մի քանի հազար ապրանքատեսակների գծով փոխվեցին դրույքաչափերը: Եվ ի՞նչ, մեր երկրում եղավ թռիչքաձև գնա՞ճ, իհարկե չեղավ։ Ուրեմն հիմա էլ ազդեցությունը մեծ չէ, և այդ ազդեցությունը փոխհատուցվում է նաև այլ ապրանքատեսակների մասով ավելի էժան գներով:

Կարծում եմ՝ այստեղ հավասարակշռված մոտեցում ունենք, և այդ մոտեցումը բերում է նրան, որ օրինակ՝ 2016 թվականին մեր երկրում գնանկում տեղի ունեցավ: Սա էլ փաստ է, սա էլ հո չե՞ն կարող ժխտել: Եվ այսօր էլ մենք շոշափելի գնաճ չունենք. այո, որոշ ապրանքատեսակների գներ բարձրացել են՝ կապված միջազգային շուկաներում այդ ապրանքատեսակների թանկացումների հետ: Բայց ընդհանուր գնաճը կառավարելի է, և հաշվի առնենք այն հանգամանքը, որ թեև բոլորն ասում են, որ աշխատավարձերը չեն բարձրանում և այլն, աշխատավարձի բարձրացման տեմպն այսօրվա դրությամբ մի քիչ ավելի բարձր է, քան գնաճը: Սա, կարծում եմ, շատ կարևոր հանգամանք է, նույնը 2016 թվականին էր»:

Անդրադառնալով ՝ «Ելք» դաշինքի ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու գործընթաց սկսելուն, ասել է. «Բացարձակապես ռացիոնալություն չեմ տեսնում, ես այստեղ տեսնում եմ ուղղակի որոշակի շահերի ծառայելու ցանկություն կամ որոշակի համոզվածություն, որը գալիս է նյութին մինչև վերջ չտիրապետելուց:




Լրահոս