«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հանրապետության նոր նախագահի ընտրությունների շուրջ զարգացումները կարող են հետաքրքիր ընթացք ստանալ: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ գրել էր, որ երկրի նախագահին հաջորդ տարվա ապրիլին ընտրելու է հայրենի խորհրդարանը: Եւ ԱԺ-ում առաջին փուլով նախագահ ընտրելու համար անհրաժեշտ է, որ թեկնածուներից մեկի օգտին քվեարկեն պատգամավորների 3/4-ը, կամ նույնն է, թե 79 օրենսդիր:
Բայց ուշագրավն այն է, որ իշխող կոալիցիոն խմբակցությունները միասին խորհրդարանում ունեն 65 պատգամավոր, եւ իրենց թեկնածուին անցկացնելու համար անհրաժեշտ է լինելու եւս 14 պատգամավորի քվե:
Ինչպես հայտնի է` «Ելք» խմբակցությունն ունի 9 պատգամավոր, իսկ «Ծառուկյան» խմբակցությունը՝ 31: «Ելք» խմբակցությունը երեկ մեր հրապարակումից հետո հայտարարեց, որ մտադիր է նախագահի թեկնածու առաջադրել ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Զեյնալյանի թեկնածությունը, եւ որ այդ խնդրի շուրջ «Ծառուկյան» խմբակցության հետ առաջիկայում բանակցություններ կսկսեն: Բայց եթե անգամ այս երկու ուժերը համաձայնության գան, այդ դեպքում նաեւ նրանց թեկնածուն առաջին փուլով չի ընտրվի, քանի որ նրանք էլ ունեն անհրաժեշտ 79-ի փոխարեն 40 մանդատ:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։