Արտեմ Ասատրյանը խախտումներով է կադրային նշանակումներ կատարում․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը  գրում է ․ «ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը կանոնակարգի խախտումներով է կադրային նշանակումներ կատարում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նա այդպես է վարվել Գյումրու թիվ 1 գիշերօթիկ դպրոցի տնօրենի պաշտոնում նշանակման ժամանակ: Դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար դեկտեմբերի 5-ին անցկացվել է մրցույթ, եւ առաջադրված երկու թեկնածուները՝ դպրոցի տնօրեն Գինուշ Զատիկյանն ու թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արտակ Ավետիսյանը, ճանաչվել են հաղթող: Այնուհետեւ սահմանված կարգի համաձայն` երկու թեկնածուների մեջ նախարարն ինքը պետք է որոշում կայացնի:

Արտեմ Ասատրյանն էլ նախապատվությունը տվել է Գ. Զատիկյանին՝ նշանակելով սահմանված կարգի խախտմամբ. նա որոշումն ընդունել է դեկտեմբերի 13-ին՝ մրցույթից 8 օր անց: Մինչդեռ նախարարի` 16.02.2006թ. N21-Ն հրամանին կից հավելվածի 35-րդ կետի համաձայն` նախարարը հաղթող ճանաչված թեկնածուներից որեւէ մեկին պետք է նշանակեր եռօրյա ժամկետում: Մեկ փաստ էլ` Զատիկյանին սատարում են ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն ու ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը»:

Մանրամասները՝  «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս