
«Հրապարակ» թերթը գրում է. «ՊԵԿ-ում հերթական կադրային փոփոխություններն են կատարվել՝ Կենտրոնի, Շենգավիթի, Էրեբունու տեսչությունների պետերն են փոխվել։
Փոքր հարկ վճարողների տեսչության-վարչության պետ Ռաֆիկ Մաշադյանը համայնքներ է գործուղել էլիտար ուժեր․ իր տեղակալ Վահագն Սահակյանին ուղարկել է Կենտրոնի հարկային, Կենտրոնի պետը տեղափոխվել է Էրեբունի։ Իսկ Շենգավիթում նշանակվել է խոշոր հարկատուների վարչության-տեսչության պետի տեղակալ Վախթանգ Սիսակյանը։
Հավանաբար, սա պայմանավորված է նոյեմբերի բյուջետային մուտքերի պլանային առաջադրանքը չկատարելու փաստով։ Տարեվերջը լավ ցուցանիշներով փակելու առաջադրանք է դրված»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում