Ոսկերիչ մասնագետից մինչև կեղծ տեղեկանք. «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ի շուրջ աղմուկը չի դադարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ից խաբեությամբ գումարներ են հափշտակում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մի դեպքում կեղծ ոսկյա զարդեր են գրավադրել ու գումար հափշտակել, ինչը տեղի է ունեցել բանկի ոսկերիչի աջակցությամբ, իսկ մյուս դեպքում էլ կեղծ փաստաթղթով են բանկից գումարներ հափշտակել:

Եվ այսպես՝ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Ռուբիկ Երեմյանը ցանկացել է վարկ ձեռք բերել եւ անհայտ անձից ձեռք է բերել իրավունք վերապահող ակնհայտ կեղծ տեղեկանք այն մասին, որ իբր աշխատում է «Նեֆոկսա» ՍՊ ընկերությունում որպես առաքիչ-վարորդ եւ ամսական ստանում է 271 հազար դրամ աշխատավարձ:

Այդ տեղեկանքը 2016թ. ապրիլի 16-ին ներկայացրել է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերության Բագրատունյաց պողոտայի 13 հասցեում գտնվող մասնաճյուղ, ինչի հիման վրա բանկը նրա հետ կնքել է վարկային գծի տրամադրման պայմանագիր ու նրան տրամադրել ընդհանուր 1 միլիոն 620 հազար դրամի վարկ:

Այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ իրավապահներն են պարզել Ռուբիկ Երեմյանի կողմից ներկայացված տեղեկանքի կեղծ լինելը: Իսկ բանկի աշխատակիցների աչքից, մեղմ ասած, վրիպել է տեղեկանքի իրական չլինելը, եւ այն հիմք ընդունելով՝ անձին գումար են տվել:

Նմանօրինակ դեպքերում բանկերը եւ նույն «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ի մասնաճյուղերի աշխատակիցները սովորաբար մանրակրկիտ ստուգում են բոլոր փաստաթղթերը, երբեմն քիչ է մնում հաճախորդի կոշիկների չափսերի մասին էլ տեղեկանքներ պահանջեն: Իսկ այս դեպքում, չգիտես ինչու, հնարավորինս «մեղմ» մոտեցում են դրսեւորել եւ կեղծ տեղեկանքը չեն նկատել:

Արդյունքում, Ռուբեն Երեմյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի հատկանիշներով՝ փաստաթղթեր կեղծելը: Այս մեղադրանքի համար ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված է մինչեւ երկու տարվա ազատազրկում:
Եթե վերը բերված դեպքում «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի բանկի աշխատակցի մեղքի մասին խոսք չէր գնում, ապա մեկ այլ դեպքում հենց բանկի աշխատակիցն է մեղադրվում գումար հափշտակելուն աջակցելու մեջ:

Մասնավորապես «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձան նման մի պատմության մանրամասները: Ն. Տ.- եղել է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Երեւան քաղաքի Ազատության 20 հասցեում գտնվող «Արաբկիր» մասնաճյուղի ոսկերիչ-մասնագետը: Օրերից մի օր Ն. Տ.-ի ընկերը՝ Արման Ղազարյանը, նրան առաջարկել է իրեն օգնել եւ բանկում կեղծ ոսկյա զարդեր գրավադրելով՝ վարկ ստանալ:

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի «Արաբկիր» մասնաճյուղի ոսկերիչ-մասնագետը ընդունել է առաջարկը եւ տարբեր մարդկանց անուններով կեղծ ոսկյա զարդեր գրավադրելով՝ կարողացել է բանկից ստանալ վարկեր՝ ընդհանուր 98 միլիոն 737 հազար դրամի չափով:

Այս արարքի համար Ն. Տ.-ն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 214 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից իրենց լիազորություններն այդ կազմակերպության շահերին հակառակ օգտագործելը:

Այս մեղադրանքի համար ՀՀ քրեական օրենսգիրքը նախատեսում է մինչեւ չորս տարվա ազատազրկում:

Իսկ ահա Արման Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել 178 հոդված 3-րդ մասի առաջին կետով՝ խարդախություն: Այս մեղադրանքի համար էլ քրեական օրենսգիրքը որպես պատիժ նախատեսում է ազատազրկում՝ չորսից ութ տարի ժամկետով: Ի դեպ, խարդախության մեղադրանքի դեպքում կարող է կիրառվել նաեւ գույքի բռնագրավում:

Վերը բերված դեպքերից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ «ՎՏԲ-Հայաստան բանկի» աշխատակիցների շրջանում գնալով ավանդույթ է դառնում տարբեր ձեւերով իրենց գործատուի գումարները գրպանել փորձելը:

Կապ հաստատեցինք Ն. Տ.-ի պաշտպան Մարինե Ֆարմանյանը, որի հետ զրույցը ներկայացնում ենք ստորեւ:

-Տիկի՛ն Ֆարմանյան, Ն. Տ.-ն ընդունե՞լ է իրեն առաջադրված մեղադրանքը:

-Մեղսագրվող արարքում իրեն մասնակի մեղավոր է ճանաչել, սակայն նրա կողմից մեղքը ընդունելը որեւէ առնչություն չունի իրեն առաջադրված մեղադրանքի հետ: Քանի որ Ն. Տ.-ն պնդում է, որ ինքը որեւէ դիտավորություն չի ունեցել իր լիազորությունները չարաշահելու եւ բանկին վնաս պատճառելու հարցում:

-Այդ դեպքում ինչպե՞ս է վերցրել իր ծանոթ Արման Ղազարյանի կողմից ներկայացված զարդերը եւ ոսկու անվան տակ գրավադրել:

-Ինքը վստահել է իր ծանոթ Արմեն Ղազարյանին, ուշադիր չի զննել նրա կողմից բերված ոսկեղենը, քանի որ չի մտածել, որ մտերիմ մարդը կեղծ ոսկիներ կբերի բանկ` գրավադրելու համար: Բացի այդ` բանկի ղեկավարությունը մշտապես պահանջել է գումարներ տրամադրել վարկի դիմաց: Այսինքն` պահանջ է ներկայացրել, որպեսզի որքան հնարավոր է` շատ գումար տրամադրեն վարկի դիմաց, շատ վարկեր հավաքեն: Հետեւաբար Ն. Տ.-ն տվյալ դեպքում մտածելով, որ ինքը պետք է շատ վարկ տրամադրի, ակտիվ աշխատի վարկեր տրամադրելու ուղղությամբ, չի մտածել, որ իր մտերիմ Արմեն Ղազարյանը խնդիրներ կստեղծի, ու ընդունել է այդ ոսկիները:

Կրկնում եմ` նախաքննության ընթացքում Ն. Տ.-ն իր մեղքը մասնակի է ընդունել, բայց նրա արտահայտած դիրքորոշումը կապ չունի առաջադրված մեղադրանքի հետ: Դեռեւս գործը դատաքննության փուլում է, որեւէ վկա չի հարցաքննվել, չեն .-ոնոյանի մեղքը չի հաստատվել, եւ ինչպես գիտեք` օրենքի պահանջն է. մարդու մեղքը հաստատված է համարվում օրինական ուժի մեջ մտած դատավճռից հետո միայն:

Ներկայացնում ենք բանկի պատասխանը. «Բանկի բոլոր աշխատակիցներն իրենց պաշտոնական պարտականությունները կատարելիս առաջնորդվում են Բանկի կոլեգիալ մարմինների կողմից հաստատված ներքին իրավական ակտերով:

Մասնաճյուղերի ոսկերիչ-մասնագետների համար իրենց պաշտոնական պարտականությունների շրջանակներում գործում են հատուկ ներքին ընթացակարգեր` որպես գրավ ընդունվող ոսկյա իրերի գնահատման գործընթացի վերաբերյալ: Այդ ընթացակարգերի խախտումն անթուլատրելի է բոլոր դեպքերում, հատկապես հաշվի առնելով, որ ընթացակարգի շրջանակներում իրականցվող գործողությունները տարածվում են Բանկի հաճախորդների գույքի/արժեքավոր իրերի վրա:

Բանկի ղեկավարության կողմից հաստատված չեն ոսկու գնահատմա.-ոնոնյանի քրեական գործով նախաքննությունը ավարտվել է, և մեղադրական եզրակացությամբ գործը ներկայացված է դատարան: Դատական գործընթացը շարունակվում է»:




Լրահոս