Armenian text to speach

Հովիկ Աբրահամյանի և Սերգո Կարապետյանի պահածոների գործարանի բաժնետոմսերի 75 տոկոսը վաճառվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Արտֆուդ» Արտաշատի պահածոների գործարանի տնօրինությունը քիչ առաջ հաղորդագրություն տարածեց այն մասին, որ «Ավիլոն» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Կամո Ավագումյանի նախաձեռնությամբ հայաստանյան «Էմ Բի Կապիտալ» ընկերությունը ձեռք է բերել «Արտֆուդ» Արտաշատի պահածոների գործարանի բաժնետոմսերի 75 տոկոսը։

«Արտադրության արդիականացման համար ներդնելով շուրջ 3 մլն ԱՄՆ դոլար՝ «Էմ Բի Կապիտալը» ծրագրում է կրկնակի ավելացնել արտադրության ծավալները՝ ընդլայնելով իրացման աշխարհագրությունն ու ամրապնդվելով առկա շուկաներում։ Առաջիկա ամիսների ընթացքում կստեղծվի շուրջ 100 նոր աշխատատեղ»։

Հիշեցնենք` պահածոների գործարանը պատկանում է նախկին պաշտոնյաներ Հովիկ Աբրահամյանին և Սերգո Կարապետյանին: Թե կոնկրետ ում բաժնետոմսերն են վաճառվել, դեռևս պարզել չհաջողվեց:




Լրահոս