Beeline-ի Գլխավոր տնօրենը դասախոսությամբ հանդես է եկել «Շիրակացու ճեմարանում»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը հանդիպել է «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի ավագ դպրոցի սաների հետ և հանդես է եկել դասախոսությամբ՝ «Աշխատաշուկայի պահանջները և ժամանակակից տեխնոլոգիաները» թեմայով։

Ճեմարանը հայաստանյան առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներ է իրականացնում ՝ կարևորելով սաների մասնագիտական կողմնորոշումը:

Հանդիպման ընթացքում Beeline-ի ղեկավարը ներկայացրել է ժամանակակից աշխատաշուկայի պահանջները և այդ պահանջներին համապատասխանելու գործիքները։

«Աշխարհը դեռ երբեք այսքան արագ չի փոփոխվել, ինչպես 21-րդ դարում, ու սա վերաբերում է նաև աշխատաշուկային։ Որոշ մասնագիտություններ վերանում են, մյուսներն ի հայտ են գալիս, և այդ գործընթացը շարունակվելու է։ Յուրաքանչյուր նոր սերունդ պետք է ավելի ու ավելի ճկուն գտնվի։ «ՎԵՈՆ Արմենիա»-ն որպես գործատու և ես որպես այդ ընկերության ղեկավար շահագրգռված ենք, որպեսզի մեր երկրում միշտ լինեն լավ պատրսատված, ուժեղ կադրեր, որոնք կկարողանան կողմնորոշվել ժամանակակից իրողություններում և պատրաստ կլինեն միշտ սովորել ու զարգանալ», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ Beeline-ի ղեկավարի հետ այս հանդիպումը դարձավ Ճեմարանի հետ համագործակցության շարունակությունը: Նախորդ ուսումնական տարվա ընթացքում ճեմարանականները մասնակցեցին Beeline համալսարանի կազմակերպած բիզնես խաղին, որի ընթացքում լավագույնը ճանաչված աշակերտն աշխատանքի հնարավորություն ստացավ ընկերությունում, իսկ պահուստային թիմում ընդգրկված մյուս երկու սաները մասնակցեցին անձնային աճի դասընթացների:




Լրահոս