
Հունահռոմեական ոճի ըմբիշ, Եվրոպայի առաջնության մրցանակակիր Էդուարդ Բարսեղյանը նշանակվել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Լեհաստանի երիտասարդական ընտրանու ավագ մարզիչ:
Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Բարսեղյանը ապրել և մարզվել է Հայաստանում:
Տևական ժամանակ ներկայացրել է մեր երկիրը, այնուետև տեղափոխվել է Լեհաստան և պաշտպանել այդ երկրի դրոշի գույները:
Օրերս հայ մարզիկին վստահվել է երիտասարդական թիմի ավագ մարզչի պաշտոնը: