
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր մերժել է Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի դեկտեմբերի 13-ի դիմումը։
ԿԸՀ կայքում հրապարակված որոշումից տեղեկանում ենք, որ Փոստանջյանը պահանջում էր վաղաժամ դադարեցնել Հայկ Պետրոսյանի և Մնացական Պարակշիևի լիազորությունները։ Սակայն, ԿԸՀ անդամները Պետրոսյանի եւ Պարակշիեւի լիազորությունները դադարեցնելու հիմքեր չեն տեսել եւ որոշում են կայացրել մերժել Փոստանջյանի դիմումը: