Ով է գնել Հովիկ Աբրահամյանի բիզնեսը. նա խնամիական կապեր ունի Դոն Պիպոյի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ «Արտֆուդ» Արտաշատի պահածոների գործարանի տնօրինությունը հաղորդագրություն էր տարածել և տեղեկացրել, որ «Ավիլոն» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Կամո Ավագումյանի նախաձեռնությամբ հայաստանյան «Էմ Բի Կապիտալ» ընկերությունը ձեռք է բերել «Արտֆուդ» Արտաշատի պահածոների գործարանի բաժնետոմսերի 75 տոկոսը։

Հիշեցնենք` պահածոների գործարանը պատկանում է նախկին պաշտոնյաներ Հովիկ Աբրահամյանին և Սերգո Կարապետյանին: Թե կոնկրետ ում բաժնետոմսերն են վաճառվել, դեռևս պարզել չհաջողվեց:

Կամո Ավագումյան

ArmLur.am-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ Կամո Ավագումյանը ՌԴ-ում «Մերսեդես» ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչն է, ինչպես նաև ՌԴ գլխավոր դատախազությունում ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչ:

Ի դեպ, Կամո Ավագումյանի որդիներից մեկը ամուսնացած է Արթուր Ասատրյանի` Դոն Պիպոյի աղջկա հետ:

Հիշեցնենք նաև, որ այս տարվա հունվարին, երբ Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպել էր Ռուսաստանի հայ գործորորներին ու հորդորել նրանց բիզնես ծավալել Հայաստանում: Կառավարությանն աջակցություն հայտնած գործարարների թվում էր նաև Կամո Ավագումյանը:




Լրահոս