«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Եվրոպայի պահպանողականների եւ ռեֆորմիստների դաշինքի գլխավոր քարտուղար Դանիել Հաննանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ-ԵՄ միջեւ կնքված համաձայնագրին: Հարցին, թե ՀՀ իշխանությունները մշտապես նշում են, թե Հայաստանը կարող է կամուրջ լինել ԵԱՏՄի եւ ԵՄ-ի միջեւ, արդյո՞ք կա նման հեռանկար, Հաննանը պատասխանել է. «Կարծում եմ, որ ոչ, որովհետեւ Մաքսային միությունը բացառում է նմանօրինակ հնարավորությունները:
Այսինքն` նույն Բրիտանիան որոշել է դուրս գալ, այսպես կոչված, իրենց Մաքսային միությունից հենց այդ պատճառով»: Ինչ վերաբերում է համաձայնագրի արդյունքներին, ըստ Հաննանի. «Այս համաձայնագիրը Ձեզ ոչինչ տալ չի կարողանա, եթե Դուք ներքին փոփոխություններ չիրականացնեք»: Նա նաեւ նշել է, թե ՀՀ-ն լիովին ազատ չէ իր որոշումներում, այլ կախված է ՌԴ-ից»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։