Հայաստանում նկատ­վում է ջրծաղիկով հիվանդացության ակտիվացում. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում Հայաստանում նկատ­վում է ջրծաղիկով հիվանդացության ակտիվացում: Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց ՀՀ առողջապահության նա­խարարության հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:

Առկա պատկերն, ըստ նրա, կարգված է սեզոնի հետ: Ջրծաղիկը պատկանում է մանկական հիվանդությունների շարքին, և հիվանդացածների մոտավորապես 80 տոկոսը երեխաներ են: Բայց չնայած կա ջրծաղիկ հիվանդու­թյան ակտիվացում, գրանցվող դեպքերը շատ ավելի փոքր թիվ են կազմում, քան եղել են անցյալ տարվա միևնույն ժամանակահատվածում:

«Մենք ամփոփումները կատարում ենք շաբաթական ինտերվալներով: Եթե նա­խորդ տարվա դեկտեմբերի 5-8-ին ունեցել ենք ջրծաղիկի 673 դեպք, ապա այս տարի նույն ժամանակահատվածում եղել է 291 դեպք»,-ասաց նախարարության բաժնի պետը՝ հավելելով, որ հիվանդացության դեպքերի նվազում է դիտվում նաև նախոր­դող շաբաթվա համեմատությամբ: Այդ ըն­թացքում արձանագրվել է ջրծաղիկով վարակվելու 367 դեպք:

Պատասխանելով բերված պատկերի պատճառների մասին հարցին Լիանա Թորոսյանը նշեց. «Դա հիվանդության օրինաչափություն է: Եթե երեխան հիվանդանում է, որպես կա­նոն, համաձայն գրականության, նա ցմահ իմունիտետ է ձեռք բերում: Հիվանդությունն ունի հարյուր տոկոս վարակելիություն: Եթե տվյալ անհատը չի հիվանդացել նախկի­նում կամ կարծում է հիվանդացել է, դիագ­նոզվել է ջրծաղիկ, բայց դա իրոք ջրծաղի­կի դեպք չի եղել, այլ ինչ-որ այլ հիվանդու­թյուն, որը շատ նման է ջրծաղիկի, չեն բա­ցառվում նաև կրկնվող դեպքերը: Այդ իսկ նպատակով այսօր մենք ունենք գերհզոր, զարգացած լաբորատոր կարողություններ, որպեսզի կարողանանք ջրծաղիկը տարբերակել, դիֆերենցել այլ հիվանդություն­ներից և անհրաժեշտության դեպքում կա­րողանանք հասկանալ գործ ունենք ջրծա­ղիկի՞ հետ, թե՞ ոչ»,-գրում է թերթը:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:




Լրահոս