Պայմանագիրը դադարեցվում է. ինչ կապ ունեն ռուս սահմանապահները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ ջրային տնտեսության կոմիտեն այս տարվա ապրիլի 21-ին կնքած պայմանագրով պետք է իրականացներ ՀՀ Սյունիքի մարզում Մ-2 Երեւան-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոմայրուղու 579 կմ երկարությամբ հատվածում Արաքս գետի ափի շուրջ 40 մ երկարությամբ հատվածի վթարային վիճակի վերացման աշխատանքների նախապատրաստական բոլոր փուլերը:

Ըստ այդմ, աշխատանքների կատարման ժամկետը սահմանվել է մայիսի 21-ը, ապա նորից է հետաձգվել եւ հաստատվել հունիսի 21-ը:

Իսկ ահա ՀՀ կառավարության օգոստոսի 10-ի որոշմամբ` աշխատանքների կատարման վերջնաժամկետը երկարաձգվել է դեկտեմբերի 15-ը ներառյալ: Բայց քանի որ վերոնշյալ հատվածը Արաքս գետով սահմանակից է Իրանին, եւ մեր ափամերձ տարածքները հսկվում են ՌԴ-ի սահմանապահ զորամասի կողմից, ուստի անհրաժեշտ է եղել ձեռք բերել համաձայնություն կողմերի միջեւ` նշված հատվածում աշխատանքների կատարման եւ ավարտման համար:

Սակայն «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ աշխատանքային կարգով հանդիպումների ընթացքում հնարավոր չի եղել արդյունավետ համագործակցել, եւ կողմերի միջեւ համաձայնություն ձեռք չի բերվել:

Եւ ՌԴ-ի սահմանապահ զորամասի կողմից համաձայնություն չստանալու արդյունքում պայմանագիրը դադարեցվելու է, իսկ այդ աշխատանքները կիսատ են մնալու:




Լրահոս