
Պորտուգալիայի Անադիա քաղաքում ընթացող հեծանվահրապարակի միջազգային մրցաշարում Էդգար Ստեփանյանն արծաթե մեդալակիր դարձավ սկրեչ մրցաձեւում։
Մ 23 տարեկանների պայքարում հայ հեծանվորդը զիջեց միայն պորտուգալացի Իվո Օլիվեիրային։
Էդգար Ստեփանյանը կարեւոր վարկանիշային միավորներ վաստակեց։ Նա պայքարում է 2018 թ. Նիդերլանդներում կայանալիք աշխարհի առաջնությանը մասնակցելու համար։
Այսօր Ստեփանյանը հանդես կգա էլիտ մրցաշարի (մեծահասակներ) սկրեչում: