Կրակոցներ բենզալցակայանում. կասկածյալի ինքնությունը հայտնի է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 19.40-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ շտապ օգնության խումբը «ոտքի թաթի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել 1997 թ. ծնված Լ. Գ.-ին:
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա վնասվածքը ստացել է Երևանի Արմենակյան փողոցում գործող բենզալցակայաններից մեկի աշխատասենյակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած լայնածավալ միջոցառումների արդյունքում ճշտվել է Լ. Գ.-ին նշված վնասվածքը պատճառողի ինքնությունը:
Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է նախաքննություն:




Լրահոս