
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատրաստ է հունվարին վաճառել կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին և պաշտպան Լյուկ Շոուին: Այդ մասին հայտարարել է անգլիական թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:
«Կարծում եմ՝ արդեն հունվարին «Մանչեսթեր Յունայթեդը» կքննարկի առաջարկներ Մխիթարյանի եւ Շոուի վերաբերյալ, եթե լավ գին լինի: Այդպիսին է իմ մոտեցումն այն դեպքերում, երբ ակումբն ինձ որեւէ բան է առաջարկում խաղացողների վաճառքի հարցով: Ամեն ֆուտբոլիստ ունի իր արժեքը:»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է The Telegraph-ը:
Նշենք, որ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են Դորտմունդի «Բորուսիան» ու Միլանի «Ինտերը»: