ՖՈՏՈ. Ինչ չի կարելի անել Ամանորին ընդառաջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուտով տոներն են, իսկ դա նշանակում է, որ գալիս է հրաշքների ժամանակը: Մենք ողջ սրտով Ամանորին փոփոխություններ ենք սպասում, սակայն հաճախ դրանք ինքներս ներս չենք թողնում: Եվ այսպես, ինչ է պետք անել, իսկ ինչ` ոչ:

Ամանորյա նախանշաններ.

Մի օգտվեք նոր իրերից.

Դա վերաբերում է Ամանորից առաջ մեկ շաբաթին: Այդ ամբողջ ընթացքում նոր իրերը պետք է մի կողմ թողնել: Դա վերաբերում է զարդերին, մազակալներին, սանրերին, կոշիկներին և հագուստին: Ամեն ինչ պահեք ամանորյա գիշերվա համար:

Ոչ մի կոճակ

Ամանորի նախաշեմին պետք չէ կոճակներ կարել: Եթե նույնիսկ դա ձեր ամենասիրելի վերնաշապիկն է, ապա պետք չէ, քանի որ այդպես դուք խնդիրը Ձեզ մոտ եք թողնում:

Կոշիկը նորոգման մի տվեք

Դեկտեմբերի 31-ին սա հաստատ անել պետք չէ:

Մանրուքներ մի գնեք

Եթե դա իսկապես շատ անհրաժեշտ չէ, ապա մանրուքներ գնելը պահեք հետո: Իհարկե, նվերները չեն մտնում այդ ցանկի մեջ:

Գումար

Հիշեք` դեկտեմբերի 31-ից հունվարի 19-ը ընկած ժամանակահատվածում պետք չէ պարտքով գումար վերցնել, քանի որ ամբողջ տարի այն չի բավարարի: Նաև չի կարելի Ամանորը դիմավորել դատարկ գրպաններով:

Երազանքը ճիշտ ենք պահում

Տեսակետ կա, թե ամանորյա գիշերը երազանք պահելու համար ամենալավ ժամանակահատվածն է: Ուղղակի դա ճիշտ անել է պետք: Պետք է երազանքի մեջ բացառել -չ տառով սկսվող երազանքները:

Առաջին օրը

Շատ կանայք արդեն հունվարի 1-ին սկսում են հավաքել տոնի հետևանքները: Սակայն դա անել պետք չէ: Ավելի լավ է աղբը չթափել և չավլել:

Իհարկե, այս ցանկում պետք է ավելացնել նաև լավ տրամադրությունը: Սա ամենակարևորն է:




Լրահոս