
Բասկետբոլի Հայաստանի կանոնավոր առաջնության 7-րդ տուրը մեկնարկեց «Շիրակ»-«Արթիկ» խաղով:
Ալիգայի 7-րդ տուրում «Արթիկը» հավասար և լարված պայքարում, ի վերջո կարողացավ առավելության հասնել «Շիրակի» նկատմամբ, հաղթելով ՝ 80-77 հաշվով:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Հակոբ Հակոբյանը (Շիրակ), ով վաստակեց 29 միավոր: 7-րդ տուրի մյուս հանդիպումներում, ժամը 18:00-ին, ՖԻՄԱ-ն կընդունի «Ինժեներին», իսկ դեկտեմբերի 17-ին ժամը 17:30-ին «Գրանդ սպորտը» սեփական մարզադահլիճում կհյուրընկալի «Ուրարտուին»: