Մեր տեղեկություններով` Գորիսի ՔԿՀ-ում թմրանյութ մատակարարելու համար ձերբակալված կնոջը ազատ են արձակել: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ հոկտեմբերի 30-ին ԱԱԾ-ն անակնկալ խուզարկություններ էր սկսել ՔԿՀ-ում այն բանից հետո, երբ թմրանյութի իրացման համար ձերբակալել էին մի կնոջ, որը պարբերաբար ՔԿՀ էր մատակարարել թմրանյութ:
Ու հիմա, փաստորեն, թեեւ քննությունը դեռ ԱԱԾ-ում շարունակվում է, սակայն կնոջը ազատ են արձակել, իսկ ահա Գորիսում դեռեւս զարմանում են` ինչպես այդ դեպքից հետո ՔԿՀ պետ Արտուշ Մաքունցը չազատվեց պաշտոնից: Ավելին` տեղեկություններ կան, որ այս օրերին Մաքունցը բավականին գործուն քայլեր է իրականացնում` որդուն իր տեղը նշանակելու համար, քանի որ նա փետրվարին թոշակի է գնալու: