
«Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանը շարունակում է հետամուտ լինել, որպեսզի ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը պատասխանատվության ենթարկվի իրեն նախորդ տարվա դեկտեմբերին խփելու համար: 2016թ. դեկտեմբեի 7-ին ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպից հետո ՀՔԾ-ում հարուցվեց քրեական գործ, որը ավելի ուշ կարճվել էր:
Լրագրողը ՀՔԾի որոշումը բողոքարկել էր առաջի ատյանի դատարան, բայց ապարդյուն: Լրագրողն այս որշուոմը բողոքարկել էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, որտեղ բավարարել էին հայցը՝ եզրակացնելով, որ ՀՔԾ-ն խախտել է լրագրողի իրավունքներն ու պատշաճ քննություն չի իրականացրել: Ու հիմա էլ այս որոշման դեմ ՀՀ վճռաբեկ դատարան դիմում է ներկայացրել ՀՔԾ-ն: