«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն «Թվիթերի» իր էջում տեսանյութեր ու լուսանկարներ է հրապարակել, որոնցում իսպանացի ֆուտբոլիստը ներկայանում է որպես լրագրող:
Նա հարցազրույցներ է վերցնում իր թիմակիցներից` Լիոնել Մեսսիից և Լուիս Սուարեսից, ինչպես նաև կատալոնացիների նախկին հարձակվող Նեյմարից, որն այժմ հանդես է գալիս ՊՍԺ-ում: