Ռուսաստանում պաշտոնապես մեկնարկեց նախագահական ընտրարշավը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանում պաշտոնապես մեկնարկել Է 2018 թվականի նախագահական ընտրարշավը: ՌԴ Դաշնության խորհրդի համապատասխան որոշումը հրապարակված Է «Ռոսիյսկայա գազետա»-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հրամանագրի համաձայն, որն ուժի մեջ Է մտնում հրապարակման օրվանից, Ռուսաստանի Դաշնության նախագահի ընտրությունները նշանակված են 2018 թվականի մարտի 18-ին:

Ընտրություններին մասնակցելու ցանկություն են հայտնել Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին, հեռուստահաղորդավարուհիներ Քսենյա Սոբչակը եւ Եկատերինա Գորդոնը, ձեռնարկատեր Սերգեյ Պոլոնսկին եւ բիզնես-օմբուդսմեն Բորիս Տիտովը:

Գործող նախագահ Վլադիմիր Պուտինը նախագահական մրցավազքին մասնակցելու մասին հայտարարել Է դեկտեմբերի 6-ին: Մեծ մամուլի ասուլիսի ժամանակ նա ճշտել Է, որ հանդես Է գալու որպես ինքնառաջադրված: Ըստ օրենքի այդ դեպքում թեկնածուն նախ պետք Է նախաձեռնող խումբ ստեղծի իրեն աջակցող 500 ընտրողների կողմից, իսկ այնուհետեւ առնվազն 300 հազար ստորագրություն ներկայացնի Կենտրոնական ընտրական հանձնաժողով:




Լրահոս