
Հայաստանի շախմատի պատանիների հավաքականը շարունակում է ելույթները մինչև 16 տարեկանների Օլիմպիադայում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հնդկաստանում ընթացող մինչև 16 տարեկանների Օլիմպիադայի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականի մրցակիցը Ռուսաստանի թիմն էր: Այս մրցափուլում հայ պատանիները զիջեցին 1,5: 2,5 հաշվով:
Այս տուրից հետո Հայաստանի հավաքականն ունի 10 միավոր և 4-րդ տեղում է: Վերջին` 9-րդ փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցը Մալայզիայի հավաքականն է: