
Երեւանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը խիստ հիասթափված է ՀՀ մարզպետներից: «Ժողովուրդ» օրաթերթը տիկին Բախշյանից տեղեկացավ, որ ոչ մի մարզպետ չի արձագանքել վիրավոր զինվորների եւ զինհաշմանդամների համար վերականգնողական կենտրոնի կահավորման իր կոչ-նամակին: «Իրենք իրենց պատվից ցածր են համարել մասնակցել այս կարեւոր ծրագրին: Միայն Երեւանի քաղաքապետն է արձագանքել, պատիվ համարել մասնակցել»,- նկատեց Անահիտ Բախշյանը:
Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը կոչ-նամակով դիմել էր ՀՀ մարզպետներին եւ խնդրել իրենց անձնական միջոցներից 1000 դոլարի չափով ներդրում անել վիրավոր զինվորների եւ զինհաշմանդամների կենտրոնը կահավորելու նպատակով: