Բռնագանձում և միայն բռնագանձում. ջրի վարձերը չվճարելու համար մարդիկ հայտնվում են դատարանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում քննվող քաղաքացիական գործերի մի զգալի մասը հայաստանյան բանկերի, վարկային կազմակերպությունների, հեռահաղորդակցության ընկերությունների ներկայացրած գումարի բռնագանձման հայցերն են: Դեկտեմբերի 14-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում` դատավոր Սիմա Իսկանդարյանի նախագահությամբ, քննվել է վեց հայցադիմում, որոնցով «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն դատարանից խնդրել էր պատասխանողներից բռնագանձել խմելու ջրի դիմաց կուտակված պարտքերը:

Ջրի վարձերը սովորաբար մեկ-երկու հազար դրամ են կազմում: Սակայն սոցիալապես անապահով վիճակում գտնվող բնակիչները չեն կարողանում ամսական մուծումները կատարել, իսկ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն էլ իրավունք չունի նրանց ջուրն անջատել, որպեսզի պարտքի չափը չմեծանա: Արդյունքում գումարը մեծանում է, եւ, ի վերջո, մարդիկ հայտնվում են դատարանում:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս