Ազատամուտի գյուղապետը հաղթեց. ավագանու անդամները մնացին ձեռնունայն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2018թ. մարտի 11-ին Իջեւանի տարածաշրջանի Ազատամուտ համայնքում տեղի կունենան համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություններ: Համապատասխան որոշումը ՀՀ կառավարությունը կայացրել է դեռեւս այս տարվա նոյեմբերի 16-ին: Բանն այն է, որ դեռեւս 2017թ. օգոստոսի 18-ին Ազատամուտ համայնքի ավագանու անդամներ Մարգարիտա Ալթունյանի, Ալիկ Էլարյանի, Հակոբ Մելիքբեկյանի, Լեւոն Սարիբեկյանի եւ Սեւակ Գասպարյանի լիազորությունները վաղաժամ դադարեցվել էին: Իսկ որպես հիմնավորում նշվել էր այն հանգամանքը, որ Ազատամուտի նշված հինգ անդամները մեկ տարվա ընթացքում անհարգելի բացակայել են ավագանու նիստերի կեսից ավելիից: Արդյունքում Ազատամուտ համայնքի ինը հոգանոց ավագանու գործող անդամների թիվը դարձել է չորս: Հետեւաբար այն չէր կարող նիստեր գումարել եւ բնականոն գործունեություն ծավալել:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Ազատամուտի ավագանու` նշված 5 անդամները ընտրվել են անցած տարվա սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներով: Նրանք ընտրվելուց հետո հակասության մեջ են մտել Ազատամուտի ՀՀԿ-ական համայնքը Ժորա Մարտիրոսյանի հետ: Վերջինս Ազատամուտի համայնքի ղեկավարն է 2008թ.-ից: Հակասության պատճառը եղել է այն, որ նորընտիր ավագանու անդամները պահանջել են իրենց տրամադրել իրենց համայնքի` 2016թ. ծախսերի, 2017թ. բյուջեի վերաբերյալ տվյալներ, նաեւ համայնքապետարանի նախկին եւ ներկա աշխատակիցների ցանկը:
Ամենայն հավանականությամբ ավագանու անդամները իրենց իրավունքների եւ պատկերացումների մասին լավ տեղեկացված չեն եղել: Հակառակ դեպքում հինգ անդամները ավագանում լինելով մեծամասնություն` կարող էին համայնքի ղեկավարին պաշտոնանկ անել:




Լրահոս