«Հրապարակ» թերթը գրում է. «Մարզպետն ու Կապան համայնքի ղեկավարն առեւտուր են արել օրերս բացված «Կապան մոլ» առեւտրի կենտրոնում։ Նախաձեռնությունը Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանինն է: «Մուլտի բրենդ» հանրահայտ ապրանքանիշեր՝ Zara, Bershka, Stradivarius, Pull and Bear, Oysho, Topshop են ներկայացված տարածաշրջանում դեռեւս միակ աութլետ խանութ-սրահում, որի կարմիր ժապավենը կտրողներից մեկն էլ եղել է Կապանի համայնքապետ Աշոտ Հայրապետյանը։ Նա մինչ բացումը մեր թղթակցին ասել էր, որ չի մասնակցելու արարողությանը:
«Փոշմանած» Հայրապետյանն ու Հակոբյանը միասին շրջել են նորաբաց խանութ-սրահում, նույնիսկ առեւտուր արել՝ դառնալով խանութի առաջին գնորդները: «Կապան մոլի» սեփականատերն Արարատ Կարապետյանն է՝ «Կապանճանշինի» տնօրենը»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում