«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ « ՏԻՄ ներկայացուցիչների հետ դեկտեմբերի 9-ի հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանի հայտնի ելույթը՝ «բնակչության փողերը տուն տանելու» եւ ներվելու մասին, շարունակում է մնալ քննարկումների հիմնական թեման: Մինչ այդ, երեկ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Կոստանյանից փորձեց պարզել, թե ինչպես է պատահել, որ չարաշահում թույլ տված համայնքապետերին իրենց արարքը ներվել է: «Իմ պաշտոնավարման ժամանակ չի եղել մի դեպք, երբ մենք հիմքեր ունեցել ենք քրեական պատասխանատվության ենթարկելու, բայց չենք ենթարկել:
Իսկ այսուհետեւ-ի հետ կապված` նախագահը, ըստ էության, խոսեց քաղաքական պատասխանատվության մասին»,- պնդել է նա: Ինչ վերաբերում է ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի հայտարարությանը, թե եղել են դեպքեր, երբ հստակ մատնանշվել են խախտում կատարողները, սակայն նրանք չեն պատժվել, Կոստանյանն արձագանքեց. «ՀՅԴ խմբակցության ղեկավարից խնդրում եմ` ճշտեք՝ որ դեպքն է: Եթե որեւէ կուսակցություն կամ անհատ գտնում է, որ այստեղ կոնկրետ դեպքում տեղի է ունեցել չարաշահում, չի նշանակում, որ անպայմանորեն դա հանցագործություն է»»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։