ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լարված իրավիճակ Սոթքի հանքում. վարորդները փակել են ճանապարհը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր վաղ առավոտից Սոթքի ոսկու հանքի հետ համագործակցող աշխատակիցները հավաքվել էին հանքի մոտ և իրենց բողոքն են արտահայտում: Խնդիրն այն է, որ նոր սեփականատերն այլևս չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը «Վարմես» ընկերության հետ, որի վարորդները հումք տեղափոխողներն են: Վարորդները պահանջում են, որպեսզի պայմանագիրը երկարաձգվի, որ իրենք իրենց մեքենաներով կարողանան աշխատել: Խնդիրն այն է, որ նոր սեփականատերը ինքն է նոր մեքենաներ ներկրել Չինաստանից և արգելում է, որ այս աշխատակիցները հին մեքենաներով աշխատեն:

Այսօր բողոքի ակցիային ներկա էր նաև հանքի տնօրեն Արայիկ Միդոյանը, ով սկզբից բավական ագրեսիվ էր տրաամադրված աշխատակիցների հանդեպ, նույնիսկ փորձեց խոչընդորել լրատվամիջոցների աշխատանքը:

«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերության լրատվական դեպարտամենտի պարզաբանումը կներկայացնենք շուտով:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս