«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտնել է, որ թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է մասնակցել անգլիական լիգայի Գավաթի` «Բրիսթոլ Սիթիի» հետ խաղին:
28-ամյա հայ ֆուտբոլիստը, հիշեցնենք, ԱՊԼ-ի շրջանակում վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել նոյեմբերի 25-ին` «Բրայթոն էնդ Հոուվ Ալբիոնի» դեմ (1:0):
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ Մխիթարյանը կարող է տեղափոխվել «Ինտեր» կամ վերադառնալ Դորտմունդի «Բորուսիա».
«Կազմում փոփոխություններ կմտցնեմ, բայց մենք պետք է լրջորեն մոտենանք այս խաղին: Հնարավոր է` Մխիթարյանը մեկնարկային կազմում դաշտ դուրս գա: Դաշտում բոլորի համար տեղը չի բավականեցնի: Պահեստայինների նստարանին ևս պետք է հավասարակշռություն պահպանել»,- Մոուրինյուի խոսքերն է փոխանցում «ESPN»-ը:
«Բրիսթոլ Սիթի»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա վաղը` դեկտեմբերին 20-ին: