
Ռուսաստանի բանկը անցնող տարում թարմացրել է ռուսական թղթադրամները` ավելացնելով 200 եւ 2000 ռուբլի արժողությամբ թղթադրամներով: Նոր թղթադրամի զանգվածային թողարկումը տեղի կունենա դեկտեմբերին, որից հետո թղթադրամները աստիճանաբար կհայտնվեն բոլոր մարզերում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ռուսաստանի բանկը նոր թղթադրամների մասին հայտարարել էր 2016 թ. ապրիլին: Պատմության մեջ առաջին անգամ ռուսները իրենք են կարողացել ընտրել նոր թղթադրամների խորհրդանիշները: Համառուսաստանյան քվեարկության արդյունքում հաղթող են ճանաչվել համապատասխանաբար երկու խորհրդանիշներ՝ Սեւաստոպոլը եւ Վլադիվոստոկը: